Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Հատուկ հաղորդումներ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  այսօր քաղաքամայր Երևանում վեր է խոյացել Արարատ 73-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Արձանի բացման հանդիսավոր արարողության օրը պատահական չի ընտրվել. ուղիղ 43- տարի առաջ այս օրն էր  Արարատը  դարձել խորհրդային միության գավաթակիր ՝ կերտելով հայկական ֆուտբոլի փառահեղ էջը:

 

Հայաստանից մինչև Արցախ. Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հազարավոր արցախցիների մասնակցությամբ անցկացվել է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Միջոցառումը ֆինանսավորել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ ազգային երգն ու պարը և ճանաչելի դարձնել սերունդներին: «Վերածննդի» հրապարակում ժամեր շարունակ ելույթ են ունեցել լավագույն ազգագրական խմբերը, որոնք իրենց կատարումներով,  թատերականացված ծիսական դրվագներով ներկայացրել են Հայաստանի ու Արցախի տարբեր շրջանների երգն ու պարը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ  Հայաստանում կայացել է  Մուլտիֆորս 2016  անվանումը կրող ավտոսպորտի միջազգային մրցաշար, որին մասնակցել է  40-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը անցել է  մի քանի միլիոն դրամը, բացի այդ սուպեր մրցանակ` կատարելագործված նիվա մակնիշի ավտոմեքենա է հատկացվել հատուկ մոդիֆիկացված  դասում հաղթող ճանաչված անձնակազմին: Հարկ է նշել, որ հայկական ավտոսպորտի պատմության մեջ այսպիսի մրցանակային ֆոնդ դեռևս չի եղել:

Սեպտեմբերի 17-ից Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայանները խաղողագործների առաջ բացել են հյուրընկալ դռները: Ավանդույթի համաձայն ամեն տարի մթերման մեկնարկին Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց մտահոգող խնդիրները: Այս տարի նույնպես Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հուսահատության մեջ հայտնված խաղողագործների հետ և վստահեցրել է՝  գյուղացիներից որևէ մեկի  չարչարանքն ու ամբողջ տարվա ապրուստի միջոցը ջուրը չի ընկնի և ոչ մի խաղողագործ դժգոհ չի հեռանա կոմբինատի մթերման կայաններից:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, անձամբ հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չնայած գարնանն ասել էր, որ այս տարի կոմբինատի հետ գործակցող խաղողագործների բերքի միայն 50 տոկոսն է ընդունելու, սակայն հաշվի առնելով նրանց ծանր վիճակը, որոշումը փոխել է: Կոմբինատը կմթերի այնքան խաղող, որքան ընդունել է նախորդ տարի: