Տարադրամ

Արխիվ


« Փետրվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
Հատուկ հաղորդումներ

Ուսանողների տոնը լավագույն առիթ ևս մեկ անգամ երիտասարդներին մեկ հարկի տակ համախմբելու համար: Ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային տոնը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն տոնական այս օրը մեր երկրի հազարավոր երիտասարդների հետ է անցկացնում  նաև Գագիկ Ծառուկյանը: Ուսանողների հետ ջերմ ու անմիջական հանդիպման ժամանակ  Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հորդորել է երբևէ չմտածել Հայաստանից գնալու մասին և ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ  հայրենիքի զարգացման: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս տարի մի քանի անգամ ավելացվել է անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը՝ նրանց շարքերում ընդգրկելով նաև սիրիահայ ու սփյուռքից հայրենիք եկած մի քանի տասնյակ ուսանողների:  Այսպիսով,  Հանրապետության բոլոր  բուհերի  բարձր առաջադիմություն ունեցող  900  ուսանող այսօր  արժանացել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի:

Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի նորակառույց հրաձգարանում արդեն իսկ մարզումներ են իրականացնում մեր մարզիկները : Հիշեցնենք, որ օլիմպիական կոմիտեի 45 ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ նվերների մի ամբողջ շարք էր  մատուցել մարզական քոլեջին՝ սեփական միջոցներով կառուցելով թենիսի կորտեր, տեկվանդոյի մարզադալիճ ՝ համալրված մարզասարքերով և ժամանակակից հրաձգարան:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը տոնում է հիմնադրման 45 ամյակը: Ուղիղ 45 տարի այս կառույցը համարվում է հայկական սպորտի դարբնոցը: Հենց այս քոլեջի մարզիկներն են հետագայում համալրում ֆիզիկական կուլտուրայի Հայկական  պետական ինստիտուտն ու աշխարհի տարբեր մրցահարթակներում բարձր պահում Հայաստանի անունը:  Քոլեջի 45 ամյակի  կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ նվերների ամբողջական շարք է մատուցել մարզական քոլեջին: Նրա անձնական միջոցներով  քոլեջի քանդված ու ավիրված տարածքում  կառուցվել են թենիսի կորտեր, թեկվանդոյի մարզադալիճ ՝ համալրված վերջին սերնդի մարզասարքերով  և ժամանակակից հրաձգարան:  Նոր մարզակառույցների բացումն անձամբ  ազդարարել է Գագիկ Ծառուկյանը:  Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելով քոլեջի ուսանողական ու մանկավարժական կազմին՝  ՀԱՕԿ նախագահը  ընդգծել է, որ օլիմպիական հերթափոխի քոլեջը  իր  առանձնահատուկ դերն ու նշանակությունն ունի հայկական սպորտի կայացման ու զարգացման գործում:

Խոստումնալից հեռանկարներ հայ-ղազախական հարաբերությունների համար. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Երկարատև զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների տարբեր ոլորտների միջև ակտիվ գործակցություն սկսելու վերաբերյալ հարցեր: Կողմերը կարևոր են համարել հատկապես գործարար կապերի ընդլայնումն ու ամրապնդումը: Որպես համատեղ գործակցության առաջին քայլ՝ Գագիկ Ծառուկյանն  առաջարկել է հայկական շուկայում ներկայացնել ղազախական արտադրության ապրանքները՝ խոստանալով անվճար տեղեր հատկացնել դրա համար:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Բուլղարիայում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկած մեր բազկամարտի հավաքականի անդամներին: Հիշեցնենք, որ մեր մարզիկները աննախադեպ արդյունք են գրանցել բազկամարտի աշխարհի առաջնությունում հայրենիք վերադառնալով 4 ոսկե, մեկ  արծաթե և երկու բրոնզե մեդալով: