Տարադրամ

Արխիվ


« Փետրվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
Հատուկ հաղորդումներ

Պետք  է թևաթափ չթողնել երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցուն. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին, հերթական անգամ աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Հանրապետության երկրորդ քաղաքում նա նախ հարգանքի տուրք է մատուցել՝  ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի, ապա այցելել է Գյումրու 7 վերք եկեղեցի: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նաև տնակային ավանների բնակիչների հետ, եղել «Շիրակ» բարեգործական կենտրոնում, որտեղ տեսակցել է ապրիլյան քառօորյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների ընտանիքներին: Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մոտ 50 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ շատ շուտով քաղաքամայր Երևանը կզարդարի նաև հայկական սպորտի կենդանի լեգենդ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը: 3 մետր 20 սանտիմետր բարձրություն ունեցող արձանը կտեղադրվի հենց Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում:

Այսօր մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի՝  Իմ Արցախը խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին,  Արցախի բազմազավակ ընտանիքների համար տների կառուցմանը:  Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով  22-ին եւ կհեռարձակվի 12-ժամյա ուղիղ եթերում: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որ այդ կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը խոշոր չափի գումար է նվիրաբերելու հիմնադրամին: Ծառուկյանը  նաեւ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին  կոչ է արել միանալ դրամահավաքին եւ  Արցախի համար կատարել գոնե նվազագույնը, որ կարող ենք և պարտավոր ենք անել յուրաքանչյուրս: