Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Հատուկ հաղորդումներ

Այսօր Փարիզից  Երևան են ժամանել մեր փառապանծ ըմբիշները՝ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի նորընծա  չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Աշխարհի չեմպիոններին   Զվարթնոց օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուների հոծ բազմություն:

Ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես հայ բասկետբոլիստները բազում հաղթական պահեր պարգևեցին հայ մարզասերին: Դեռևս հուլիսին մեկ օրում մեր պատանեկան հավաքականները  նվաճեցին երկու չեմպիոնական տիտղոս: Այնուհետև հայկական բասկետբոլի  հաղթարշավը շարունակեց մեծահասակների ազգային ընտրանին, որն աշխարհի առաջնության խմբային փուլում ահ ու սարսափ էր դարձել ուժեղ հավաքականների համար: Այսօր Օլիմպավան կատարած այցի ժամանակ հայկական բասկետբոլի մարզչական շտաբի և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ  հետ հանդիպում է ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ միշտ պատրաստ է աջակցել ու սատարել նրանց:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլև այն բոլոր սպորտաձևերը, որտեղ հեռանկարներ կան Հայաստանի համար հաղթական նվաճումներ ապահովելու համար:  Այս օրերին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով  Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, ով հայրենական սպորտի ղեկավարների հետ քննարկել է  Հայաստանում հոկեյի զարգացման մի շարք ծրագրեր:

Շարունակական աջակցություն մեր երկրի հեռավոր ու մոտ բնակավայրերին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով վանաձորցիների խնդրանքին, քաղաքի մաքրման և աղբահեռացման աշխատանքների համար ժամանակակից սարքավորումներով գյուղտեխնիկա է նվիրաբերել: Հիմնադրամը, Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վանաձորում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մանրամասները՝ ներկայացվող  տեսանյութում:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>