Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Հաղորդումներ

Ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես հայ բասկետբոլիստները բազում հաղթական պահեր պարգևեցին հայ մարզասերին: Դեռևս հուլիսին մեկ օրում մեր պատանեկան հավաքականները  նվաճեցին երկու չեմպիոնական տիտղոս: Այնուհետև հայկական բասկետբոլի  հաղթարշավը շարունակեց մեծահասակների ազգային ընտրանին, որն աշխարհի առաջնության խմբային փուլում ահ ու սարսափ էր դարձել ուժեղ հավաքականների համար: Այսօր Օլիմպավան կատարած այցի ժամանակ հայկական բասկետբոլի մարզչական շտաբի և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ  հետ հանդիպում է ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ միշտ պատրաստ է աջակցել ու սատարել նրանց: