Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Ուրբաթ, 14 Հուլիս 2017 17:32

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Դիտակետ», « Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի ամփոփմանը

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության Դիլիջանի Լեռնային Հայաստան առողջարանում մասնակցել է Դիտակետ, Պատիվ ունեմ և Ես եմ ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Մեր բանակը օր օրի ուժեղանում է, ասել է Նախագահը: Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առաջ: Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում, - հայտարարել է Սերժ Սարգսյանը: