Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Երկուշաբթի, 10 Հուլիս 2017 11:26

Եվրամիության «Խոստումնալից երիտասարդություն» նախագծի աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է

Աշխարհի 6 երկրներից  ժամանած ավելի քան 40 երիտասարդների մասնակցությամբ հուլիսի 4-ից Հայաստանում մեկնարկել է «Խոստումնալից երիտասարդություն» խորագիրը կրող միջմշակութային մեծամասշտաբ նախագիծը: Այն Եվրամիության հետ համատեղ նախաձեռնել է հոլանդական «Լուսավոր ապագա» կազմակերպությունը: Աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է:  Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանն աշխարհին և հնարավորություն ընձեռել ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը: Նախագծի մասնակիցների հետ հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: