Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Շաբաթ, 01 Հուլիս 2017 19:23

Կարեն Կարապետյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առիթով

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առիթով երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առիթով:  Շնորհավորական ուղերձում վարչապետը նշել է. Այս տարի մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերության հաստատման 25-ամյակն է, և դա լավ առիթ է մեր համատեղ անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելու համար: Լավ առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերված և ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար: