Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Հինգշաբթի, 18 Մայիս 2017 19:27

Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահը Հանրապետական Արա Բաբլոյանն է

Խորհրադարանի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Բաբոլյանը 88 կողմ ձայնով հաղթել է իր միակ մրցակցին՝ ընդդիմադիր Ելք դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանին, ում ԱԺ խոսնակի պաշտոնում է տեսել 12 պատգամավոր: Խորհրդարանական խմբակցություններն այսօր ներկայացրել են նաև ԱԺ նախագահի 3 տեղակալների իրենց թեկնածուներին՝ Հանրապետականը առաջադրել է Էդուարդ Շարմազանովին և Արփինե Հովհաննիսյանին, իսկ Ծառուկյան դաշինքը՝ Միքայել Մելքումյանին: ԱԺ փոխխոսնակների, նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի կունենա վաղը: