Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Հինգշաբթի, 18 Մայիս 2017 19:27

Այսօր կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը

Նախորդ 131 պատգամավորներն իրենց տեղը զիջել են նորընտիր 105 պատգամավորին: Նորընտիր պատգամավորներին օրհնել է  ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առիթով: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար,- ասել է երկրի ղեկավարը: Անդրանիկ նիստը վարել է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: