Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Երկուշաբթի, 15 Մայիս 2017 17:27

Երեւանի ավագանու ընտրությանը հաղթել է ՀՀԿ-ն՝ ստանալով 71.25 %

 

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստը կազմել է Երևանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրության նախնական արդյունքի արձանագրությունը: Ըստ դրա՝ ընտրությանը հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով 240 036 ձայն կամ 71.25 %, Ելք դաշինքի օգտին քվեարկել է 70 731 կամ 21 %, իսկ Երկիր Ծիրանի կուսակցությունը ստացել է 26 109 ձայն կամ 7.75 %: Մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է 345 226 մարդ՝ ընտրողների 40,99%-ը։  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ ընտրության ընթացքով խախտումների վերաբերյալ հրապարակումները, թե քանակական, թե բովանդակային առումով եղել են աննախադեպ քիչ: