Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Երկուշաբթի, 08 Մայիս 2017 13:31

Ռոզա Ծառուկյանը դրամական օգնություն է հանձնել Նոյեմբերյանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

1991թ. մայիսի  6-ը վճռորոշ եղավ  նոյեմբերյանցի 14  ոստիկան ազատամարտիկների համար: Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները Ոսկեպարի  անտառում զոհվեցին: Ավանդույթի համաձայն 2005թ-ից  ամեն տարի Նոյեմբերյանում Ռոզա Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում և  ծաղիկներ  դնում զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Ավանդույթը չխախտելով  Ռոզա Ծառուկյանը այս տարի նույնպես  մայիսի 6-ին այցելել է Նոյեմբերյան, հանդիպել է զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից նրանց հանձնել է դրամական օգնություն: