Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Ուրբաթ, 21 Ապրիլ 2017 18:28

Հարյուրավոր առևտրականներ կառավարության դիմաց բողոքել են հարկայինի ստուգումներից

Մի քանի առևտրական կենտրոնների հարյուրավոր աշխատակիցներ այսօր կառավարության դիմաց բողոքել են հարկային մարմինների ՝ վերջին 3 օրվա խստացված ստուգումներից: Թեև անձամբ վարչապետի հետ հանդիպել չի ստացվել, սակայն կառավարությունում առևտրականներին լսել են և խնդրի լուծման տարբերակ առաջարկել: Տարբերակը ցուցարարները մերժել են. որոշել են առաջիկա երկու օրերին աշխատել, իսկ երեքշաբթի առավոտյան վերադառնալ կառավարության շենքի դիմաց՝ բողոքը շարունակելու: Առևտրականները համաձայն չեն աշխատել հարկային տեսուչների ներկայությամբ: