Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Ուրբաթ, 14 Ապրիլ 2017 17:13

Սերժ Սարգսյանը Բիշկեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ անդամ  պետությունների ղեկավարների՝  հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմի նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Օրակարգում ընդգրկված է եղել  մեկ տասնյակից ավելի հարցեր: Մինչև  օրակարգին անցնելը նախագահներին ներկայացվել է  2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթերը: