Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Հինգշաբթի, 09 Մարտ 2017 21:23

Գագիկ Ծառուկյանի անունից մարտի 8-ի կապակցությամբ հաճելի անակնկալներ են արվել կանանց ու աղջիկների համար

Գարնանային շունչ սփռող քնքշաբույր վարդեր և վաղ առավոտից հնչող շնորհավորանքներ. Կանանց միջազգային տոնը լավագույն առիթ՝ վերստին արժևորելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, նրանց փոխանցելու մեծարանքի և հիացմունքի խոսքեր:  Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի անունից գարնան զարթոնքն ավետող տոնի կապակցությամբ հաճելի անակնկալներ են նախապատրաստվել մեր երկրի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Վաղ առավոտից բազմերանգ վարդեր, շնորհավորական բացիկներ, ջերմ բարեմաղթանքներ . տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնության հիմքում կանանց մեծարելու և երջանիկ ակնթարթներ պարգևելու ցանկությունն է: