Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Հինգշաբթի, 09 Մարտ 2017 21:07

Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզում

 

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզում: Արմավիր քաղաքում և Մյասնիկյան գյուղում ունեցած ելույթների ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանգամանալից ներկայացրել է Ծառուկյան դաշինքի նախընտրական ծրագրի 15 առաջնահերթ քայլերը: Չլուծվող խնդիր չկա, - ասել է Դաշինքի առաջնորդը, հարկավոր է հավատալ և ձայն տալ այն մարդուն և քաղաքական ուժին, որը իրական գործերով է ապացուցել իր նվիրվածությունը ժողովրդին: Ելույթից զատ Գագիկ Ծառուկյանը անմիջականորեն շփվել է արմավիրցիների հետ, լսել նրանց խնդիրները, պատասխանել հարցերին և վստահեցրել, որ իր թիմը քաջատեղյակ է ժողովրդի դարդ ու ցավին և պատրաստակամ է իր ամբողջ ներուժը գործի դնել մեկ ամսվա ընթացքում նախընտրական ծրագրի 15 առաջնահերթ քայլերը կյանքի կոչելու համար: