Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Հինգշաբթի, 09 Մարտ 2017 12:18

Ծառուկյան դաշինքը արմավիրցիներին կոչ է արել քվեարկել հանուն Հայաստանի ապագայի

Ապրիլի երկուսին, խորհրդարանական ընտրության միջոցով որոշվելու է Հայաստանի ճակատագիրը: Ծառուկյան դաշինքի քարոզչական խմբերը Արմավիրի մարզում ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը և արմավիրցիներին կոչ են արել քվեարկել հանուն Հայաստանի ապագայի: Պատգամավորության թեկնածուները շրջել են ավելի քան երկու տասնյակ գյուղերում հանդիպել  են գյուղացիների հետ և  նշել, որ ծանոթ են նրանց մտահոգող բոլոր խնդիրներին: Նրանք նաև վստահեցրել են, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու դեպքում էական փոփոխություններ են լինելու և գյուղացին ստիպված չի լինելու լքել հայրենի գյուղը: