Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Երեքշաբթի, 07 Մարտ 2017 11:25

Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածուները եղել են Նոյեմբերյանի տասնյակ գյուղերում

Ծառուկյան դաշինքի քարոզչական խմբերը շարունակում են շրջել Տավուշի մարզի սահմանամերձ և սահմանպահ գյուղերում և ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը: Բերդի շրջանի բազմաթիվ բնակավայրերում ընտրողների հետ մեկնարկային հանդիպումներից հետո՝ մարտի 6-ին,  Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածուները եղել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մոտ երկու տասնյակ գյուղում: Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է կարգախոսը կրող քարոզչական խմբերը տեղերում ծանոթացել են գյուղացիների խնդիրներին, գույքագրել դրանք և մանրամասն նկարագրել այն տեսլականը, որը Ծառուկյան դաշինքը պատրաստվում է կյանքի կոչել կառավարություն ձևավորելու դեպքում: