Տարադրամ

Արխիվ


« Մայիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
Ուրբաթ, 17 Փետրվար 2017 17:31

Երիտասարդ և տարեց կոմունիստները վերհիշել են Հայաստանի խորհրդային անցյալը

Հայաստանի կոմունիստները վստահ են, որ ընտրությանը հաջողությամբ են մասնակցելու և ապրիլի 3-ին հայտարարվելու է, որ տարիների դադարից հետո Հայաստանի կոմկուսը ոտք է դնում խորհրդարան: Եթե Ազգային Ժողովում չի հնչում կոմունիստական գաղափարախոսություն, եթե այդ գաղափարախոսության կրողները երկրի օրենսդիր մարմնում տեղ չունեն, ապա այդ խորհրդարանը կաղում է երկու ոտքով, - այսօր հայտարարել է Հայաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար և համամասնական ցուցակի առաջատար Տաճատ Սարգսյանը: Այսօր Հայաստանի երիտասարդ և տարեց կոմունիստները վերհիշել են Հայաստանի խորհրդային անցյալը, հայտարարել, որ իշխանության գալու դեպքում առաջինը վերակագնելու են երկրի տնտեսությունը՝ դրա առանձին ճյուղերը դարձնելու են պետական, իսկ կրթությունն ու առողջապահությունը լինելու են անվճար: