Տարադրամ

Արխիվ


« Օգոստոս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Ուրբաթ, 17 Փետրվար 2017 17:30

Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությանը կմասնակցեն 5 կուսակցություն և 4 դաշինք

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփել է տվյալները եւ հայտարարել, որ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու: Գերակշիռ մասը՝ 1191-ը տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներ են: Տիգրան Մուկուչյանի խոսքով, տարածքային ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնում և Տավուշում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն վստահ են, որ 2017թ-ի խորհրդարանի ընտրությունը լինելու է որակապես նոր մակարդակի՝ կիրառվող նոր սարքավորումների շնորհիվ: