Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Երեքշաբթի, 10 Հունվար 2017 17:32

Դպրոցներում դասաժամերը կսկսեն ժամը 10-ին` 30 րոպե տևողությամբ

 

Հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում վերսկսել է ուսումնական գործընթացը:  Հաշվի առնելով ոչ բարենպաստ եղանակը`  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների,  նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը  շրջաբերական է ուղարկել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն հաստատություններում, հատկապես գյուղերի, որտեղ դասասենյակներում ցուրտ է, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Աշոտ Մանուկյանի անվան   93-րդ դպրոցում և Զովունու միջնակարգ դպրոցում:  Արդյոք ջեռուցվում են դպրոցները և որքան է դասասենյակի միջին ջերմաստիճանը պարզել են իմ գործընկերները: