Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Երկուշաբթի, 09 Հունվար 2017 11:48

Սիրիահայերին օգնելու հարցում Գագիկ Ծառուկյանի խոստումն այսօր էլ ուժի մեջ է

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը 5-ամյա դադարից հետո ղողանջել են առաջին անգամ: Հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն, այցելելով Հալեպ, Սուրբ Աստվածածին եկեղեցում  Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել, ինչը  մեծ ոգևորություն է առաջացրել հալեպահայության շրջանում: Ի ուրախություն համայն հայության՝ Հալեպն այսօր ազատագրված է, սակայն ահռելի ջանքեր են պահանջվում Հալեպի հայկական գաղութը վերակազմավորելու համար: Բարերար Գագիկ Ծառուկյանն, ամիսներ առաջ Լիբանանում հանդիպելով Արամ Առաջինի հետ, իր մտահոգությունն էր հայտնել պատերազմի մեջ գտնվող սիրահայության վերաբերյալ՝ խոստանալով գործադրել բոլոր ջանքերը նրանց օգնելու համար: Խոստումն այսօր էլ ուժի մեջ է: