Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Նորություններ

Երիտասարդ կոմպոզիտորները մտահոգություն են հայտնել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում ստեղծված վիճակի վերաբերյալ: Հոկտեմբերի 26-ին՝ Կոզմպոզիտորների միության համագումարին ընդառաջ նրանք բաց նամակ են տարածել, որը միության անդամներին կոչ է անում չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին: 

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղի  մի քանի բնակիչ  ձեռքերի  վերքերի պատճառով  դիմել են  Մեծ Պառնի գյուղի բժշկական կենտրոն: Համաճարակաբանները նախնական սիբիրյան խոց ախտորոշմամբ  նրանց տեղափոխել են  Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդները 11-ն են, եւ նրանց վիճակը գնահատվել է բավարար:

Մի քանի հասարակական կազմակերպություն ստեղծել են հանրային խորհուրդ, որը քաղաքապետարանից առանձին զբաղվելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով: Որոշ հաշվարկներ անելուց հետո նրանք դիմելու են քաղաքապետարան, սակայն մինչև այդ կոչ են անում հապճեպ որոշում չկայացնել:  Հասարակական կազմակերպությունները շարունակում են պնդել, որ նույնիսկ 100 դրամ ուղեվարձի դեպքում հնարավոր է իրականացնել որակյալ ուղեւորափոխադրում:

ԱԺ Ժառանգություն խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել մի նախագիծ, որը խորհրդարանի քառօյա լիագումար նիստերը կդարձնի եռօրյա, իսկ նիստերի ընթացքում եղած երկշաբաթյա դադարը՝ մեկշաբաթյա:

Շիրակի մարզի Հողմիկ գյուղի տարածքում հնագետները շարունակում են պեղել դեռեւս 80-ականներին հայտնաբերված հեթանոսական տաճարը։ Նրանք հայկական հնագույն մշակույթի հետաքրքիր աշխարհ են բացահայտել։ Տաճարային քաղաքի մասին է այսօր խոսել հնագետ Հայկ Հակոբյանը։