Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Նորություններ

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները  այցելել են Արմավիրի մարզի գյուղեր՝ ճշտելու երեկ հանրապետությունում տեղացած կարկտի վնասի չափը: Նշենք, որ  կարկտահարվել է Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերի բերքը:  Ըստ նախնական տվյալի տուժել է Էջմիածնի շրջանի, 23 գյուղ: Ամբերդում  գյուղացիները հայտնել են, որ նախորդ տարի նույնպես բերքը կարկտահարվել է: Այս տարի հողը մշակելու համար  նոր վարկ են վերցրել: Երեկվա  անակնկալ կարկուտը գյուղի գրեթե ոչ մի դաշտում բերք չի թողել: Գյուղացիների  հաշվարկով կարկուտը ոչնչացրել է Ամբերդի բերքի  95 տոկոսը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Նալբանդյանը էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը: Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին նաև Մերձավոր Արևելքի վիճակը,  ահաբեկության դեմ պայքարը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է:  Հայաստանի տնտեսությունում բացասական միտումների ֆոնին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է էական աճ արձանագրել: Հայաստանի ՏՏ ներուժը միջազգային կազմակերպություններին ներկայացնելու մեծ աշխատանք է տանում Վոլո ընկերությունը:

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ տեղի է ունեցել  մայիսի 14-ին Երևանի ընտրված քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքպետ ընտրված  Տարոն Մարգարյանը երդվել է ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորություններն ու ստանձնած պարտականությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը և գործել ի բարօրություն նրա բնակիչների: Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու  պատգամավորներ:

Մուլտի Գրանդ հյուրանոցային համալիրի բացօթյա շքեղ լողավազանն արդեն երրորդ տարին անընդմեջ պատրաստ է հյուրընկալել  բոլորին: Քաղաքի աղմուկից հեռու գտնվող  բարձրակարգ լողավազանն իդեալական վայր է՝  առողջ միջավայրում ամռան տապից պատսպարվելու և կատարյալ հանգիստ անցկացնելու համար: Լողավազանի բացման արարողությանը  ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու հյուրեր Հայաստանից և արտերկրից: