Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Նորություններ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է "Հայոց դյուցազնագրքում" ընդգրկված մարզիկներին:

Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները այսօր հյուրընկալել էին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողներին: Մանկատան 285 սաների համար ուսանողները բազմաթիվ անակնկալներ էին պատրաստել:

Գենդերային օրենքի ընդունման դեմ պայքարը շարունակվում է։ Այսօր ՙԱրեգ՚ գիտական -վերլուծական կենտրոնի մասնագետներն են խոսել այդ օրենքի ընդունումից բխող հետեւանքների մասին։

Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատը, որին մասնակցել են  նաեւ նրա զինակից ընկերները: Դատարանում  միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով  դատարանը հայտարարել է, որ նիստերն անցկացվելու են դռնփակ:  Դատական հաջորդ նիստը լինելու է երկուշաբթի: Գյումրիից, Վարդենիսից ու այլ մարզերից  մայրաքաղաք հասած ազատամարտիկները  ներխուժել են դատարանի շենք՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընկերոջը:

Դեպի Եվրոպական Միություն տանող Հայաստանի ճանապարհները չեն կարող փակվել, դրանք պարզապես կարող են ժամանակավորապես շեղվել՝ նորից ճիշտ ուղու վերադառնալու պայմանով: Երևանում այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Դեսպանը համեմատել է Մաքսային Միության և Արևելյան գործընկերության առավելությունները՝ միաժամանակ նշելով, որ իրենք ունեն ռուսական ճնշումներին դիմակայելու և ասոցացման համաձայնագիրն ստորագրող գործընկերներին տնտեսապես պաշտպանելու միջոցներ: