Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Նորություններ

Տասնյակ ուղևորափոխադրող ընկերություններ չեն հրաժարվում մտքից, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը դառնա 150 դրամ՝ պատճառաբանելով՝ ծախսերը շատ են, շահույթը՝ քիչ: Նրանց զուգահեռ ակտիվիստները կազմ ու պատրաստ սպասում են հերթական վատ նորությանը՝ ուղեվարձի թանկացման դեմ հերթական պայքարին անցնելու համար:

ՙՄենք ապրելու ենք մեր երկրում՚. ՀՅԴ -ի հրապարակած այս ծրագիրը հավակնություն ունի դառնալու ազգային: Յոթ առաջնահերթ գործողությունների պլատֆորմն առաջին հերթին ուղղված է ազգային անվտանգության սպառնալիքի վերաճած արտագաղթի կասեցմանը: 

2010թ-ին շրջանառության մեջ է դրվել Մեծ Հայրենականի մասնակիցների ավանդների փոխհատուցման մասին օրենքի նախագիծը: Ավանդների վերադարձի մասին է այսօր խոսել ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մամուլի ասուլիսին հրավիրված են եղել նաեւ ազատամարտիկները, որոնք վերջին պահին հրաժարվել են ներկա գտնվել: Հայրենականի 3864 մասնակցի-վետերանների, որոնք ԽՍՀՄ խնայբանկում ունեին ավանդներ,  հաջողվեց օրենքով սահմանել առաջնահերթություն: Ավանդների փոխհատուցման հարցը վերաբերում է նաեւ ազատամարտիկներին: 

Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Մաքսային Միությունը Հայաստանի համար հեռանկարային չէ: Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կդառնա երրորդ կարգի պետություն,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա սեպտեմբերի 20-ին վերադառնում է Ազատության հրապարակ՝ համազգային բողոքի:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի  մահից հետո, գրողները նոր նախագահ ընտրելու համար դեռ պետք է արտահերթ համագումար անցկացնեն: Սակայն շրջանառվող անունների պակաս չկա: Ով է ուզում դառնալ նախագահ, Տաթև Դանիելյանի տեսանյութում: