Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Նորություններ

Երրորդ տարին անընդմեջ ամբողջ աշխարհի հայ ոսկերիչների նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվում է ՙԵրևան շոու՚ ոսկերչական գործերի ցուցահանդես: Եթե առաջին տարին ցուցահանդեսին մասնակցել է 28 տաղավար, ապա այս տարի՝ 130: Ամենամյա ցուցահանդեսը կմեկնակի Հայ ոսկերիչների տոնին հաջորդող օրը՝ հոկտեմբերի 28-ին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է անցկացրել: Մեկ տասնյակ հագուստի   խանութների հայտարարած զեղչը չի համապատասխանել իրականությանը: Հանձնաժողովը քննարկել է նաև Օրանժ-Արմենիայի դիմումը ընդդեմ Արմենտել ընկերության: Ֆրանսիական ընկերությունը մեղադրել է ռուսականին՝  անբարեխիղճ մրցակցության համար: 

ԱԺ քառօրյան ավարտվեց, ժամանակն է ամփոփելու աշխատանքը: Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի հիմնական թեմաներն են եղել վերջին 4 օրում քննարկած նախագծերը  և հատկապես դրանցից երկուսը՝ գործազուրկների նպաստը կտրելու հարցն ու դրանից հետո քննարկված պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին նախագիծը:  

Այսօր Ամիրյան 18 և 22 շենքերի բակում վերսկսվել է շինարարությունը, որի աշխատանքը ժամանակավոր կասեցվել էր ամռանը: Բնակիչներն ահազանգել են: Կառուցվում է բարձրահարկ, որը սպառնում է նրանց ցածրիկ շենքերի արևի լույսին: Կառուցապատման հետևանքով փակվել է նաև դեպի բնակելի շենքերի հրշեջ մեքենայի, շտապօգնության մեքենայի մուտքը դեպի բակ: 

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը այսօր հայտարարել է, որ Հայ ավետարանչական ընկերակցությունը Շիրակի մարզում ապօրինի գործարքներ է իրականցնում։