Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Նորություններ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը երկրի բարձրագույն ղեկավարությունից խիստ հանձնարարություն է ստացել հարկային համակարգը կաշառակեր ու անառողջ տարրերից մաքրելու համար: Տարեվերջի ամփոփիչ ասուլիսում Վարդան Հարությունյանը վստահեցրել է՝ հասարակության մեջ արտոնյալ համարվող մարդիկ վերափոխվելու են և սկսելու են գործել սպիտակ դաշտում: ՊԵԿ նախագահն այսօր ուշագրավ մի քանի հայտարարություն է արել, այդ թվում բանանի աղմկահարույց շուկայի և իր՝ բիզնես դասի տոմսեր նախընտրելու վերաբերյալ: Թռչելու եմ բիզնես դասով, հեծանիվով և ձիով ման չեմ գալու, - հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան:

Կառավարության տարեվերջի նիստում նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է հանձնարարական, կարևոր  համարելով սոցիալական ոլորտի խնդիրները: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը,- ասել է վարչապետը:

Ինչպես խուսափել ամանորի սննդային և ալկոհոլային խմիչքների թունավորումից, ինչ ուտել ամանորին: Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը և առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը մի քանի խորհուրդ են տվել՝ տոնական օրերին անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ամփոփել է 2016 թ. իր ղեկավարած ոլորտին առնչվող ցուցանիշները: Արտահանման ռեկորդային աճի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և Հայաստանի ոչ բարվոք ներդրումային վիճակի վերաբերյալ նախարար Կարայանի տարեվերջի մեկնաբանությունները:

Մուլտի գրուպ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Կոտայքի մարզի անապահովներին, ամանորին ընդառաջ հերթական խոշորածավալ նախաձեռնությամբ է հանդես եկել: Մարզի տասնյակ հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքներ ստացել են առաջին անհրաժեշտության ապրանքներ: Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում ինչպես միշտ խոցելի խմբերն ու անապահովներն են: