Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Նորություններ

ՆԱՏՕ – ի կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել էր նաեւ ՆԱՏՕ – ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Նրանք բանակցության արդյունքն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Կամերային թատրոնում  տեղի է ունեցել Լիանա Անթառանյանի  հեղինակած «Վահե» մոնոներկայացումը: Բեմադրությանը պատրաստվել էին վաղուց, սցենարը գրել էին ամռանը. այնուհետև դերասանը դժվարությամբ ու վախով համաձայնել է մարմնավորել իրեն վստահված դերը: Պրեմիերան հանդիսատեսը գնահատել է բուռն ծափահարություններով: Ներկայացումը չէր իրականանա, եթե չլիներ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի  հովանավորությունը:

Առաջիկա խորհրդարանի ընտրությանը ընտրական իրավունքի պաշտպանությունն արդյունավետ ապահովելու համար մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակում ստեղծվել է աշխատանքային խումբ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ գրասենյակը գործելու է բացարձակ անաչառության, թափանցիկության, հրապարակայնության և սահմանադրությամբ նախատեսված   սկզբունքների հիման վրա:

Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է, Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ և Քվեարկիր հանուն վերածնունդի, Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ: Ծառուկյան, Ելք դաշինքներն  ու Հայաստանի Կոմունիստական և Հայկական վերածնունդ կուսակցությունները  այդ կարգախոսներով են մասնակցելու ընտրությանը:  Դաշինքների և կուսակցությունների  ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են կարգախոսի իրատեսական լինելը և հիմնավորել, թե ինչու պետք է ընտրողն իր ձայնը տա որեւէ  քաղաքական ուժի:

Նոր բարձունքներ՝ մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն այսպես է բնորոշում Լապշինի նկատմամբ այդ երկրի գործողությունները, իսկ Ադրբեջանի դատախազության՝ Եվրախորհրդի պատգամավորների նկատմամբ քրեական գործի հարուցումը մեկնաբանում է որպես կարմիր գծի հատում: Քաղաքագետներն ու Փաստաբանների պալատի նախագահը կարծում են, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը կարող է հենց իր համար հակառակ էֆեկտն ունենալ. սպառնալիքները ավելի են մեծացնում Արցախի նկատմամբ հետաքրքրությունը: