Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Նորություններ

2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգության 10 զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ այսօր մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական նիստը: Պատգամավորները քվեարկել են երեկ քննարկված բազմաթիվ նախագծեր, իսկ օրվա առաջին նիստի ընթացքում քննարկվել են բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր:

ԱԺ հայտարարությունների ժամի գլխավոր թեման Խորհրդարանի առաջիկա ընտրությունն է եղել: Ընդդիմության պատագամավորները վեր են հանել նախընտրական այն միջոցառումները, որոնք իշխանությունը ձեռնարկում է ավելի վաղ իր հայտարրած անբիծ ընտրությունը անցկացնելու համար: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր հայտարարության մեջ անդրադարձել է անբիծ ընտրության մի քանի դրույթի՝ քվեների միգրացիայից մինչև ռեյտինգային խայտառակ համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է Հանուն համաշխարհային խաղաղության՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ: Հետազոտական հեղինակավոր այդ կենտրոնում հյուրընկալված Նախագահ Սարգսյանը հանդիպել է կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի Նախագահին, որից հետո Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին: Լսարանին հետաքրքրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, նաեւ տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների վերաբերյալ Նախագահի տեսակետն ու գնահատականը:

Այն  կատարելու համար պետք է խորհրդարանի ընտրությանը հավաքել առավելագույն ձայներ և խորհրդարանում կազմել բացարձակ մեծամասնություն: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ծառուկյան դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը վստահեցնում է. Ծառուկյան դաշինքը ընտրությանը մասնակցելու է հաղթելու,  փոփոխություն իրականացնելու և խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու վճռականությամբ:

Խորհրդարանն այսօր, աշխատանքը սկսելուց առաջ, մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թ. Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած եղեռնի զոհերի հիշատակը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ լսել են Կենտրոնական Բանկի փոխնախագահին, որը ներկայացրել է Կուտակային Կենսաթոշակների մասին օրենքի փոփոխություն: Նիստերին զուգահեռ պատգամավորները նաև փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրել են Վերահսկիչ Պալատի նախագահի միակ թեկնածուին: Այդ պաշտոնում Իշխան Զաքարյանին կփոխարինի Լևոն Յոլյանը: