Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Նորություններ

Օգոստոսին՝ կրթության և գիտության նախարարի հրամանով  9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննություններում  եղել են փոփոխություններ: Հիմնական առարկաները  թեստային  տարբերակից փոխվել են  բանավորի և գրավորի: Փոփոխությունների մանրամասներին ծանոթացել է իմ գործընկեր Անի Օհանյանը:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարականներ է տվել աղբահավաքությունը և սանիտարական մաքրումը պատշաճ կազմակերպելու, երթուղային ցանցն արդիականացնելու մասին: Կարեն Կարապետյանը կարևոր է համարել ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության շարունակական գնահատումը՝ հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել   ռազմակրթական ոլորտի խնդիրներին նվիրված Ազգ-բանակ-2017  խորագրով համաժողովը: Համաժողովը կազմակերպել են պաշտպանության ու  կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովի շրջանակում ապրիլի 21-23 բացվելու է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների, կրթական ծրագրերի  ցուցահանդես: Համաժողովի բացմանը ներկա է եղել նաև հանրապետության նախագահը:

Հայաստանում Արգենտինայի դեսպանության և  տեղական հայտնի ընկերությունների աջակցությամբ  անցկացվող միջոցառման հիմնական նպատակը՝    հայ հասարակությանը արգենտինական մշակույթին ծանոթացնելն է:

Հայաստանի հինգ Ամերիկյան անկյուններում կազմակերպվել է Մարկ Տվենի Թոմ Սոյերի արկածները դասական վեպի մարաթոնյան ընթերցանություն: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում էլ ընթերցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու նրա կինը: Ռիչարդ Միլսը երիտասարդներին հորդորել է գիրք շատ կարդալ: