Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Նորություններ

Հայաստանում մրցակցային դաշտի վերաբերյալ ամերիկյան ներդրումային ընկերությունների խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները լսելն ու դրանց լուծման ուղիների քննարկումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի օրակարգում է: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է վերջին  բողոքները, որոնք ստացել է հանձնաժողովը: Անդրադառնալով տնտեսական մրցակցության կարևորությանը, միացյալ նահանգների  դեսպանն շեշտել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման համար:

Ազգային Ժողովն այսօր սկսել է քննարկել Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը:  Կյանքի որակ փոխելու հավակնություն ունեցող  ծրագրի հիմքում՝ վարչապետի խոսքով՝  դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը: Կառավարության ծրագրի թիրախներն են՝ 5 տոկոս ՀՆԱ-ի աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում 25 տոկոսով, արտահանման աճի նշանակալից տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 12 տոկոսային կետով իջեցմամբ: Պատասխանելով հարցին, թե արդյոք շարունաելու է վարչապետի պաշտոնում աշխատել 2018 թ-ից հետո՝ Կարեն Կարապետյանն ասել է՝ ես պատրաստ եմ լինել վարչապետ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան,  Հնդկաստանի առաջարկով, հունիսի 21-ը հռչակել է յոգայի միջազգային օր:  Օրվա խորհուրդը՝ ամառային արևադարձի` տարվա ամենաերկար օրն է: Միջազգային օրը նշվում է աշխարհի 192 երկրում, այդ թվում Հայաստանում։ Հայաստանի յոգայի Ֆեդերացիան Գաֆեսճյան արվեստների կենտրոնում երեկ կազմակերպել էր ցուցադրական բաց դաս:

Սա Հայաստան է և վերջ: Ոչ ոք չի կարող ասել , որ սա Հայաստանը չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձել,  նաև մնացած Հայոց հողերը: Առնա Բաբաջանյանի անվան համերգասրահում, վաղը ժամը 19-ին տեղի կունենա համերգ, նվիրված Ազատագրական բանակ ռազմական կազմակերպության գլխավոր հրամանատար, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրված Լեոնիդ Ազգալդյանի մահվան տարելիցի 25 ամյակին: Լեոնիդ Ազգալդյանի ստեղծած Ազատագրական բանակի զինվորներ Սարգիս Հացպանյանն ու   Գագիկ Գինոսյանը այսօր պատմել են իրենց հուշերը լեգենդար հրամանատարի մասին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը կարծում է, որ  պետք է որդեգրել նոր մարտավարություն ։ Թևան Պողոսյանը շեշտել  է, որ միջազգային հարթակներում  Հայաստանը ևս պետք է  Ադրբեջանի նման ամեն հնարավորություն  օգտագործի, սակայն դրա համար մշակված հատուկ բառապաշար չկա: