Տարադրամ

Արխիվ


« Հունվար 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Նորություններ

Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով,-ասված է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:

Գլոբալիզացիան ինտեգրացիայից տարբերելու, Եվրասիական ինտեգրացիան և ԵԱՏՄ¬ում երկրների անդամակցությունը հասկանալու համար Հայաստանում կազմակերպվել է ուսուցողական կուրսեր: ԵՏՄ ինստիտուտի տնօրենը վստահեցրել է, որ կուրսը լինելու է  յուրահատուկ, քանի որ այն ներառելու է բոլոր ասպեկտները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրանքների պիտանիության ժամկետի փոփոխության փաստեր չի հայտնաբերել, արձագանքելով ժամկետանց սնունդը թարմացրած ամսաթվերով վաճառելու դեպքերի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, այսօր հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Տոնական օրերին առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում իրականացված հետազոտության մանրամասները:

«Ամարաս» հասարակական կազմակերպության հիմնադիր, Արցախի պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ստեղծում են նոր հասարակական միավորում ` «Միացյալ հայեր» անվանմամբ: Նպատակը՝ երկրի հզորացումը և անվտանգության ապահովումն է:  Նախաձեռնությանն աջակցելու են նաև սփյուռքահայեր: Նոր միավորումը առաջարկում է օրենսդիր մարմնում նոր պալատ ձևավորել:

Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը ձեռնամուխ են եղել Երևանի համար «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակմանը: Ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում մեծ դերակատարում ունեն: Զարգացման այդ գործընթացն անհրաժեշտ է նպատակային և կառավարելի դարձնել: