Տարադրամ

Արխիվ


« Մարտ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    
Նորություններ

Ծառուկյան դաշինքի քարոզչական խմբերը շարունակում են շրջել Հայաստանի ամբողջ տարածքով եւ ներկայացնել քաղաքական ուժի ծրագիրը: Ստեղծվել է ընտրության միջոցով վիճակ փոխելու իրական հնարավորություն. տասնյակ գյուղերում լինելով ասել են քաղաքական ուժի ներկայացուցիչները: Նրանք հորդորել են ապրիլի երկուսին ընտրությանը մասնակցելիս քվեարկել Հայաստանի հուսալի ապագայի համար:

Գարնանային շունչ սփռող քնքշաբույր վարդեր և վաղ առավոտից հնչող շնորհավորանքներ. Կանանց միջազգային տոնը լավագույն առիթ՝ վերստին արժևորելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, նրանց փոխանցելու մեծարանքի և հիացմունքի խոսքեր:  Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի անունից գարնան զարթոնքն ավետող տոնի կապակցությամբ հաճելի անակնկալներ են նախապատրաստվել մեր երկրի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Վաղ առավոտից բազմերանգ վարդեր, շնորհավորական բացիկներ, ջերմ բարեմաղթանքներ . տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնության հիմքում կանանց մեծարելու և երջանիկ ակնթարթներ պարգևելու ցանկությունն է:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Արմավիրի մարզում: Արմավիր քաղաքում և Մյասնիկյան գյուղում ունեցած ելույթների ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանգամանալից ներկայացրել է Ծառուկյան դաշինքի նախընտրական ծրագրի 15 առաջնահերթ քայլերը: Չլուծվող խնդիր չկա, - ասել է Դաշինքի առաջնորդը, հարկավոր է հավատալ և ձայն տալ այն մարդուն և քաղաքական ուժին, որը իրական գործերով է ապացուցել իր նվիրվածությունը ժողովրդին: Ելույթից զատ Գագիկ Ծառուկյանը անմիջականորեն շփվել է արմավիրցիների հետ, լսել նրանց խնդիրները, պատասխանել հարցերին և վստահեցրել, որ իր թիմը քաջատեղյակ է ժողովրդի դարդ ու ցավին և պատրաստակամ է իր ամբողջ ներուժը գործի դնել մեկ ամսվա ընթացքում նախընտրական ծրագրի 15 առաջնահերթ քայլերը կյանքի կոչելու համար:

Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ակնկալում է էապես նոր մոտեցումների առաջարկ:

Երեկ Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են հայ-ֆրանսիական գործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:  Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: