Տարադրամ

Արխիվ


« Ապրիլ 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
Նորություններ

Մարդկանց ցանկացած սպանություն մարդկային այլ արարածների կողմից կարող է միայն մեկ արձագանք առաջացնել:  Հայոց ցեղասպանության մասին է խոսել Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: Պատասխանելով ուսանողներից մեկի  հարցին, թե իր այցը Հայաստան ի՞նչ կարող է փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման տեսակետից, Անսարին շեշտել է, որ հայերի ցեղասպանությունը  պատմության հատված է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ:  Մոհամմադ Համիդ Անսարին  այսօր հանդիպել է Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, որից հետո այցելել է մատենադարան: Հնդկաստանի փոխնախագահն արդեն մեկնել է Հայաստանից:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սամանապահ զորքերը նշում են Սահմանապահի օրը: Օրվա կապակցությամբ Սահմանապահների զորմասում կազմակերպվել է տոնական միջոցառում: Մի խումբ ծառայողներ պարգեւատրվել են դրական ծառայության համար:

Նախ թուրքական լոլիկ, հիմա էլ ադրբեջանական խնձոր: Մինչև սպառողները ահազանգում են հայկական շուկայում հայտնված այդ գյուղմթերքների մասին, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարում է, որ ադրբեջանական արկղերով տեղափոխված խնձորները սահմանային վերահսկություն չեն անցել:

1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Միություն ընդդեմ ցեղասպանության» Գերմանիայում գործող կազմակերպության մի խումբ անդամներ ամեն տարի ապրիլի 24-ին ժամանում են Հայաստան: Նրանք գալիս են հայերի ամենամեծ ցավը սգալու և իրենց պապերի ձեռքով կատարված ոճրագործության համար հայերից ներողություն խնդրելու առաքելությամբ: 

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը շեշտել է, որ հայեցակարգի ժամանակ ներկայացված՝ Ես եմ և Պատիվ ունեմ  ծրագրերը կլուծեն մի քանի հարց: Հենց այդ ծրագրերի միջոցով էլ նախարարությունը  փորձելու է  զսպել հնարավոր լայնամասշտաբ գործողությունները:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>