Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Նորություններ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ հայրենիքի օդային սահմանները  պաշտպանված են  ռազմական ավիացիայի շնորհիվ: Բարդ հնարքներով ու պարձր պրոֆեսիոնալիզմով հայ օդաչուները զարմացրել են բոլորին:   Միայն այսօր բոլոր  ցանկացողները կարող էին ծանոթանալ Հայաստանի սպառազինության ռազմական ավիացիոն տեխնիկայի եւ Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի ռազմական տեխնիկայի նմուշներին:

Այսօր հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի ընթացքում ստացած 35 բողոքից  25-ը, ասել է ՊՆ կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:  Զինակոչիկները հիմնականում  ունեցել են  3 խնդիր՝ սրտի , ակնաբուժական, ու հենաշարժական: Հանձնաժողովը կարող է միջնորդել կատարելու լրացուցիչ հետազոտություն կամ կրկնակի հետազոտություն, իսկ որոշումն ընդունում է կենտրոնական բժշկական հանձնաժողովը,  ասել է Հարությունյանը: Նա հավելել է նաև, որ անցած զորակոչին եղել են վերանայման դեպքեր , երբ նրանց միջնորդագրերի հիման վրա ընդունվել են  նոր որոշումներ:

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը մեկնարկել է Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով։ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը: Նա հայտարարել է, որ իր համար սպասելի էր Ագրամունտի ոչ տղամարդավարի, եւ ոչ էլ քաղաքական գործչի պահվածքը։ Զոհրաբյանը կոչ է արել նաեւ սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի եւ Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված կոռուպցիոն մութ պատմությունները։ Հենց այդ պահին  Նիստը նախագահող փոխնախագահ Րիա Օմենռույտեն անջատել է Նաիրա Զոհրաբյանի խոսափողը: ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն էլ ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:

Հայաստանի պետական պարտքը մոտ 6 միլիարդ դոլար է, սակայն դրանով հանդերձ մեր երկիրը մնում է պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում և շարունակելու է պարտք վերցնել,- հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկած 2016 թ. պետական բյուջեի կատարման քննարկման ժամանակ: Քննարկման բացումն արել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը  շարունակում է հետեւել բյուջեի ծախսերի արդյունավետությանը: Ահարոն Հայրապետյանն է պատմում:

Զբոսաշրջիկների հոգսը թեթևացնելու համար ծրագրավորողներ Հմայակ Տիգրանյանն ու Սերգեյ Ասատրյանը մի հարթակ են մշակել, որը ճամփորդների ամբողջ օրը պլանավորում է ըստ նրանց ազատ ժամերի: Ներկայում այդ հարթակի օգնությամբ կարող են այցելել աշխարհi 5 քաղաք: Այժմ աշխատում են  ներգրավվել այլ քաղաքներ ևս:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>