Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Ուրբաթ, 07 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 07.07.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Ուրբաթ, 07 Հուլիս 2017 20:05

Անցուդարձ 07.07.2017

Բաժին՝ Անցուդարձ

Խորհրդրանն այսօր քվեարկությամբ ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Ելք խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը, Ծառուկյան խմբակցությունն էլ  քվեարկել է դեմ, սակայն ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի համատեղ քվեները բավարար են եղել կատարողականն ընդունելու համար: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 53 կողմ, 22 դեմ , 1 ձեռնպահ: Արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները լսել են նաև մի քանի այլ նախագծեր:

Առավոտից հակառակորդը Արցախի սահմանին խախտում է հրադադարը՝ օգտագործելով  հրաձգային զինատեսակներ, նաեւ  Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, ականանետներ ու նռնականետներ, հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանական զինուժի արկակոծության հետեւանքով  բեկորներից վիրավորվել են ՊԲ զինծառայողներ. 1969թ  ծնված Ռոբերտ  Գասպարյանը,  1997թ  ծնված Համբարձում Հարությունյանը  և 1998թ ծնված Վահե  Բադալյանը: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:  Առաջին գծում վիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ադրբեջանը շարունակում է ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզչությունը: Արդեն մի քանի օր է Ադրբեջանը մեկը մյուսի հետևից կեղծ տեղեկություն  է տարածում՝ փորձելով միջազգային ատյաններին ու հանրությանը հավատացնել, որ իրենց  զինված ուժերը չեն  թաքնվում խաղաղ բնակչության հետևում, հարձակվող կողմն էլ հայկական զինված ուժերն են: Հերթական սուտն ու կեղծիքը չուշացավ:  Ադրբեջանի հուլիսի 6-ի հերթական կեղծիքի ու ստեղծված վիճակի մասին միջազգային  տարբեր կառույցների արձագանքը:

Ուրբաթ, 07 Հուլիս 2017 16:30

Մուլտիկնիկ 07.07.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ