Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Հինգշաբթի, 06 Հուլիս 2017 23:15

Ուրվագիծ 06.07.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Հինգշաբթի, 06 Հուլիս 2017 22:41

Անցում Դուլյանի հետ 06.07.2017

Բաժին՝ Անցում

Հայաստանը երբեք վահան կամ թիրախ չի դարձնում խաղաղ բնակիչներին, ինչն Ադրբեջանի պարագայում սովորույթի ուժի է վերածվել: Այդ առումով հայերի ու ադրբեջանցիների հոգեբանությունը խիստ տարբերվում է:  Տարածաշրջանային անվտանգության հարցերի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը նկատել է, որ բուլղարական Տրուդ պարբերականի կայքում տեղ գտած սկանդալային պատմությունը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից իսամական ահաբեկչական խմբերի զինմանը, պետք է շարունակի մնալ միջազգային հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրը հավանություն է տվել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը: Դրա նպատակն է զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում: Նախքան օրակարգի հարցերի քննարկումը վարչապետը տվել է  հանձնարարականներ:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի անդամներն ու բազմաթիվ անհատ տաքսու վարորդներ  այսօր հավաքվել են Ազգային ժողովի մուտքի մոտ: Նրանք ցանկանում են ԱԺ խմբակցություններից ստանալ պատասխան՝ վարորդների լիցենզավորման համար կուտակված վճարը զրոյացնելու առնչությամբ: Հիմնական խնդիրը լիցենզավորման ենթակա 12 հազար դրամն է, որը չմուծած վարորդները տուգանվել են 50 հազարական դրամով, իսկ ոմանց մոտ պարտքի չափը հասել է ընդհուպ մինչև 500 հազար դրամի:

Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է Սևանա լճից հավելյալ 100 մլն խ/մ ջուր բաց թողնելու վերաբերյալ աղմուկ հանած նախագիծը: Դրանից հետո Խորհրդարանը կանգ է առել նախորդ երկու շաբաթներին մշտական հանձնաժողովներում մանրակրկիտ քննարկված 2016 թ. Պետական բյուջեի կատարման հաշվետվության վրա: Կառավարության ներկայացուցիչները կրկին ներկայացրել են անցած տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշները և պատասխանել պատգամավորների հարցերին:

Հինգշաբթի, 06 Հուլիս 2017 19:30

Առողջարան 06.07.2017

Բաժին՝ Առողջարան
Հինգշաբթի, 06 Հուլիս 2017 19:26

Dr. Դավիթ 06.07.2017

Բաժին՝ Dr. Դավիթ

Հերոս ու մեծ մարդասեր Աշոտ Շահբազյանն անմահացավ 2016 թվականի քառօրյայի ժամանակ: Մարտի 31-ի հեռախոսազանգը եղավ վերջինը: Մորն ասել էր, որ դիրքեր է բարձրանալու: Տղան ընկավ հերոսի մահով` փրկելով ծառայակիցներին: Արծիվ Աշոտի պատվին այսօր Ախուրյանում խաչքար է բացվել:

Ադրբեջանի գործողություններն անբացատրելի են և չհիմնավորված : Կարող են ակտիվանալ կամ հակառակը՝ լռել ցանկացած միջազգային իրադարձությամբ պայմանավորված, ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հերթական ապատեղեկությունը, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայող: Լուրը  չի համապատասխանում իրականությանը, տեղեկացրել է ԱՀ ՊՆ-ը:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից