Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Հինգշաբթի, 27 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 27.07.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Հասմիկ Աբովյանի խոսքով՝ ոչ մի գրագետ բժիշկ չի կարող խորհուրդ տալ, թե ինչպես ճիշտ պահածոյացնել սնունդը: Մասնագետը շեշտում է, որ տանը պատրաստված պահածոներից հաճախ մարդիկ վարակվում են բուտուլիզմով, որը  կարող է նաեւ մահացու լինել։

Առցանց ուսուցման հնարավորությունը Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Կրթության և գիտության նախարարությունն արտոնել է պետական կառավարման ակադեմիային և գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնին իրականացնել առցանց ուսուցում: Դա կնպաստի կրթության մատչելիության բարձրացմանը:

Մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները և կոնգրեսմենները մի քանի անգամ հայտարարել են Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին: Այսօր արդեն եղել է հայկական կողմի արձագանքը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ Հայ-ամերիկյան կրկնակի հարկման համաձայնագրի հարցը մշտապես եղել է կառավարության օրակարգում:

Համաձայնությունը ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն այն դեպքում, եթե Վերակառուցման և զարգացման ու Ասիական զարգացման բանկերի հետ կնքվելիք պայմանագրերում բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց  կառավարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: Կառավարության նիստի մանրամասների ու վարչապետի հանձնարարականների մասին՝ տեսանյութում:

Հինգշաբթի, 27 Հուլիս 2017 16:30

Մուլտիկնիկ 27.07.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ