Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Երեքշաբթի, 25 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 25.07.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Կավի արհեստանոց հաշմանդամություն ունեցող անձանց համար  ծրագրի ներքո մեկնարկել է հերթական ցուցահանդեսը: 10 մասնակից իրենց աշխատանքներն են ներկայացրել արվեստասերների դատին: Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միության կողմից կյանքի կոչվող  ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ դրսևորվելու, մտնելու աշխատաշուկա և որպես հասարակության լիարժեք անդամ՝ գործել  ինքնուրույն:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել՝  մրցելով Ղազախստանի ընտրանու հետ: ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում կայացած խաղում մեր բասկետբոլիստները  հաղթել են  79:67 հաշվով:

Հատուկ կարգավիճակ ունեցող անօթևաններ կշարունակել գիշերել բաց երկնքի տակ, քանի դեռ օրենքն ունի սահմանափակումներ: Անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասել է, որ  հատուկ կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարող ապաստան գտնել կացարանում: Օրենքի որոշ սահմանափակումների հետևանքով հոգեկան հիվանդներն ու սուր վարակիչ հիվանդություն ունեցող անօթևանները մնում են քաղաքացիների կողքին՝ չունենալով հատուկ խնամքի կենտրոն: Մանրամասները դիտեք տեսանյությում:

Ոչ առաջին – ոչ էլ վերջին անգամն է, որ պիտի լսենք ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու առաջարկի մասին: Լեզվաբաններ Լավրենտի Միրզոյանն ու Արտաշես Մարտիրոսյանը դա աբսուրդի ժանրից են համարում: Իսկ, եթե ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը դա համարում է հայկական վարորդական իրավունքի ընդունման նախապայման, ապա այդ դեպքում էլ ՌԴ - ն խախտում է միջազգային համաձայնագրերը:

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների և տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով Եվրոպական դատարան է ուղարկել Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների վերաբերյալ մոտ 700 գանգատ: Ավելի քան երկու տասնյակ գործի Եվրոպական դատարանը որոշել է ընթացք տալ: Գործերը գրավոր դատաքննության փուլում են, հետևաբար որոշումներ դեռ չեն կայացվել: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մտահոգում է այն, որ հանցագործությունների մասին միջազգային կառույցների գնահատականներում բացակայում է Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատությունը: