Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Երկուշաբթի, 24 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 24.07.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Սաղարթախիտ անտառներ, սառնորակ աղբյուրներ, պատմամշակութային կոթողներ և ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Պայմանների բարելավման ուղղությամբ գյուղում զգալի քայլեր են արվել: Գյուղն ունի էկոկենտրոն, որտեղ հյուրերին առաջարկում են բացառապես օրգանիկ սննդամթերք: Գիշերակացի հարցում ծմակահողցիները դեռ անելիք ունեն: Իջևանատունը պատրաստ կլինի մեկ ամիս անց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հայտարարել է, թե սննդամթերքի անվտանգության ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք, մինչդեռ պաղպաղակի շուկայում փորձաքննության արդյունքն այլ բանի մասին է խոսում: Օրինակ, «Պլոմբիր» պաղպաղակ արտադրող 8 ընկերություններից միայն 3 – ի արտադրանքն է համապատասխանել այդ տեսակին ներկայացվող տեխնիկական պահանջին:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին ՌԴ -ան հետ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին hամաձայնագիրը ստորագրվել է  2016-ի նոյեմբերին Մոսկվայում: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը  կներկայացվի ազգային ժողով:

Արևմտյան պատժամիջոցների հանումից հետո տնտեսական գործակցությունը խորացրած Հայաստանն ու Իրանը դժգոհ են առևտրաշրջանառության ներկա մակարդակից: 170 միլիոն դոլարը բավարար ցուցանիշը չէ, քանի որ Երևանն ու Թեհրանը կարծում են, որ տնտեսական հարաբերությունը զարգացնելու ավելի մեծ ներուժ կա: Իրանագետ Արմեն Իսրայելյանի գնահատամամբ՝ վերջերս հաստատված Մեղրի-Նորդուզ անցակետի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիրն ու Իրանի նոր կառավարության տարածաշրջի ծրագրերը առաջընթացի նոր դռներ կարող են բացել  երկու երկրների հարաբերությունում:

Երկուշաբթի, 24 Հուլիս 2017 16:30

Մուլտիկնիկ 24.07.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ