Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Շաբաթ, 22 Հուլիս 2017 23:50

Դրայվ նյուզ 22.07.2017

Բաժին՝ Դրայվ նյուզ
Շաբաթ, 22 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 22.07.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Շաբաթ, 22 Հուլիս 2017 20:05

Անցուդարձ 22.07.2017

Բաժին՝ Անցուդարձ

Քաղաքագետներն ու հասարակական գործիչները Հայաստանում շարունակում են քննարկել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարձակողական զենքի վաճառքն Ադրբեջանին: Բիզնե՞ս թե քաղաքականություն,-այս է խնդիրը: Ընդունելի է արդյոք այն պատճառաբանությունը, որ եթե Ռուսաստանը չվաճառի, կվաճառեն ուրիշները,- պատասխանները՝ տեսանյութում:

Կրթաթոշակների վերանայում, կրթական ձևաչափի փոփոխություն, բուհերի ազատ գործելու հնարավորություն. կրթության և գիտության նախարարությունը նոր ու արմատական փոփոխություններ է նախատեսում առաջիկա 5 տարվա ընթացքում: Ուսանողներն այսուհետև կսովորեն նորացված միջավայրում և բոլորովին նոր մեթոդներով:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի բաժինը մոտ 2 տոկոս է: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը մոտ 12.130 մլրդ դրամ է, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 41 մլրդ 300 մլն դրամ:

Առողջ կենսակերպի արմատավորում, սպորտի մասսայականացում, հայ ընտանիքների միջև համերաշխության սերմանում. Ծաղկաձորի  գլխավոր մարզահամալիրում այսօր կայացել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2017»-ի եզրափակիչ փուլն ու պարգևատրման արարողությունը:  Մրցույթին մասնակցել է նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք՝ Երևանից, Հայաստանի 10-ը մարզերից և Արցախից, նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք: Ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ փուլի մրցելույթներին հետևել են  Նախագահ Սերժ Սարգսյանը և  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: