Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Ուրբաթ, 21 Հուլիս 2017 22:21

Անցում Դուլյանի հետ 21.07.2017

Բաժին՝ Անցում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլև այն բոլոր սպորտաձևերը, որտեղ հեռանկարներ կան Հայաստանի համար հաղթական նվաճումներ ապահովելու համար:  Այս օրերին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով  Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, ով հայրենական սպորտի ղեկավարների հետ քննարկել է  Հայաստանում հոկեյի զարգացման մի շարք ծրագրեր:

Հուլիսի 22-ից 29-ը  Երևանում կանցկացվի հայկական մարմնակրթական ընդհանուր միության համահայկական 10-րդ մարզական խաղերը: Դա իր պատմության մեջ ամենամեծ ու ընդգրկուն մարզախաղերն են: Հայրենիքում են հայ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից, ավելի քան 1200 հոգի:

Կառավարության նիստը հաստատել է Մաքուր Հայաստանե գործողության ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացնելիս նախատեսվում են կոշտ վարչական ռեսուրսներ: Մասնավորապես ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով: Խոշոր ձեռնարկությունների համար տուգանքի չափը հասնում է մինչև 200-300 հազար դրամի:

Լույսի կրթաթոշակառուները ներկայացրել են Զարգացնենք Հայաստանը միասին ծրագրի ընթացքում իրականացրած գործողությունները: Երկրի ղեկավարը հավաստագրեր է հանձնել Հիմնադրամի նոր՝ 2017-2018 թվականների կրթաթոշակառուներին: Հանրապետության Նախագահ, Լույս հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ժամանակն է Լույս հիմնադրամի աշխատանքների և ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնելու: Մենք պարտավոր ենք Լույսե հիմնադրամի օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին,- Լույսի ներկայացուցիչներին ասել է հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն մեր հենակետային մարզաձևերը, այլև այն բոլոր սպորտաձևերը, որտեղ հեռանկարներ կան Հայաստանի համար հաղթական նվաճումներ ապահովելու համար:  Այս օրերին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով  Հայաստանում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելը, ով հայրենական սպորտի ղեկավարների հետ քննարկել է  Հայաստանում հոկեյի զարգացման մի շարք ծրագրեր:

Ուրբաթ, 21 Հուլիս 2017 19:30

Առողջարան 21.07.2017

Բաժին՝ Առողջարան

Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ընդհանուր մենամարտերի ACB 64 մրցաշարում թուրք մարզիկին հաղթած Սարգիս Վարդանյանն այս գիշեր վերադարձել է Հայասատն: Չեմպիոն մարզիկին հայրենիքում դիմավորել են մեծ ոգևորությամբ: Առհասարակ առաջին անգամ է ընդհանուր մենամարտերի հայ մարզիկը Թուրքիայում առավելության հասնում թուրք մարզիկի նկատմամբ:

Ուրբաթ, 21 Հուլիս 2017 11:23

Էպիկենտրոն 21.07.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից