Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Գործադիրի ղեկավարն այցելել է Լենտեքս ընկերություն, Կումայրի պատմական կենտրոն: Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում:

Հինգշաբթի, 20 Հուլիս 2017 22:36

Անցում Դուլյանի հետ 20.07.2017

Բաժին՝ Անցում

Արցախում փետրվարին կայացած սահմանադրության փոփոխության համաձայն, առաջիկա երեք տարիներին Արցախը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային նախագահին ընտրում է խորհրդարանը: Խորհրդարանի երեք խոշորագույն խմբակցությունները՝ Հայրենիքը, ՀՅԴ-ն և Ժողովրդավարությունը այդ պաշտոնի համար առաջադրելեն արդեն 10 տարի պաշտոնավարող Բակո Սահակյանի թեկնածությունը: Շարժում – 88 խմբակցությունից Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը ներկայացրել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը: Գաղտնի փակ քվեարկությունից հետո Արցախի խորհրդարանը հավանություն է տվել Բակո Սահակյանի թեկնածությանը:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգի հարցերի քննարկումը վարչապետը հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին գործադիրի ղեկավարը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու ծրագիր:

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  զեկուցել է, որ հետևողական աշխատանք է իրականացվում սոցիալական ոլորտին տրամադրվող ֆինանսների կարգավորման, հստակեցման ուղղությամբ: Նախարարն անդրադարձել է նաև կենսաթոշակառուների ցուցակի վերանայմանը, երեխաների խնամքի ապահովմանն ու մի քանի այլ սոցիալական խնդիրների լուծմանը:

Շարունակական աջակցություն մեր երկրի հեռավոր ու մոտ բնակավայրերին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով վանաձորցիների խնդրանքին, քաղաքի մաքրման և աղբահեռացման աշխատանքների համար ժամանակակից սարքավորումներով գյուղտեխնիկա է նվիրաբերել: Հիմնադրամը, Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վանաձորում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մանրամասները՝ ներկայացվող  տեսանյութում:

Շարունակական աջակցություն մեր երկրի հեռավոր ու մոտ բնակավայրերին. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդառաջ գնալով վանաձորցիների խնդրանքին, քաղաքի մաքրման և աղբահեռացման աշխատանքների համար ժամանակակից սարքավորումներով գյուղտեխնիկա է նվիրաբերել: Հիմնադրամը, Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վանաձորում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Մանրամասները՝ ներկայացվող  տեսանյութում:

Հինգշաբթի, 20 Հուլիս 2017 11:38

Անցուդարձ 20.07.2017

Բաժին՝ Անցուդարձ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից