Տարադրամ

Արխիվ


« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Երեքշաբթի, 18 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 18.07.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցած Սլավյանսկի բազար մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցն արժանացել է առաջին մրցանակին: 11-ամյա Էրիկը հանդես է եկել This is a Man’s World և Հայրենիք երգերով՝ տպավորելով ոչ միայն ժյուրիի միջազգային կազմին, այլև 21 երկրից ժամանած մասնակիցներին ու պատվիրակություններին: Հայ մասնակցի և հայկական պատվիրակության գլխավոր հովանավորը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն է, որի աջակցության շնորհիվ հայ մասնակիցը միջազգային հեղինակավոր այս մրցույթում ներկայացավ ինչպես հարկն է:

Ավելացնել արտահանումը, բերել արտաքին ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացիորեն բաշխել տնտեսական հաջող գործունեության շնորհիվ ստեղծվող ավելացված արժեքը, - ահա ինչ նպատակներ է դրել իր առջև Հայաստանի Կառավարությունը առաջիկա տարիների համար: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն այսօր ներկայացրել է Կառավարության  ծրագրի տնտեսական ոլորտի բարեփոխումները: Մանրամասները՝ տեսանյութում:

Գագիկ Ծառուկյան բարեգործական  հիմնադրամի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը այսօր ընդունել է հուլիսի 12-14 Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած Սլավյանսկի բազար 2017 միջազգային մանկական մրցույթից հաղթանակով Հայաստան վերադարձած պատվիրակության անդամներին:  Գագիկ Ծառուկյանը շնորհավորել ու խոշոր դրամական պարգև է տրամադրել Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցած 11-ամյա Էրիկ Մկրտչյանին և պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցել մեր երկիրը արտերկրում լավագույնս ներկայացնելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն: Հայկական պատվիրակության անդամները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին Հայաստանը ներկայացնող երգչին ու պատվիրակությանը  հովանավորելու  և թիկունքում հզոր աջակցություն ունենալու համար:

Տնտեսական զարգացման նոր հեռանկար ու հնարավորություն, նոր ձեռքբերումներ: Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը Նախագահ Սերժ Սարգյանին զեկուցել է կատարած աշխատանքի ու հայ-հնդկական գործակցության շնորհիվ տնտեսական առաջընթացի մասին:  Հանդիպմանը ներկա են եղել նաև Հնդկաստանի հետ գործակցության ներուժ ունեցող գերատեսչությունների ղեկավարները:

Երեքշաբթի, 18 Հուլիս 2017 11:23

Ուրվագիծ 18.07.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Երեքշաբթի, 18 Հուլիս 2017 11:18

Անցում Դուլյանի հետ 18.07.2017

Բաժին՝ Անցում
Երեքշաբթի, 18 Հուլիս 2017 11:18

Մուլտիկնիկ 18.07.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ
Երեքշաբթի, 18 Հուլիս 2017 11:17

Անցուդարձ 18.07.2017

Բաժին՝ Անցուդարձ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից