Տարադրամ

Արխիվ

« Հուլիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Ուրբաթ, 14 Հուլիս 2017 22:10

Էպիկենտրոն 14.07.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Ուրբաթ, 14 Հուլիս 2017 20:10

Անցուդարձ 14.07.2017

Բաժին՝ Անցուդարձ

Ի-վի քընսալթինգ ընկերությունը հրապարակել է Հայաստանի մրցունակության վեցերորդ զեկույցը: Այնտեղ վերլուծված է տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը եւ Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները: Զեկույցի շնորհանդեսին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ներկայացրել է այն քայլերը, որոնք արվելու է տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար:

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության Դիլիջանի Լեռնային Հայաստան առողջարանում մասնակցել է Դիտակետ, Պատիվ ունեմ և Ես եմ ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Մեր բանակը օր օրի ուժեղանում է, ասել է Նախագահը: Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առաջ: Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում, - հայտարարել է Սերժ Սարգսյանը: 

Ուրբաթ, 14 Հուլիս 2017 16:30

Մուլտիկնիկ 14.07.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող Սլավյանսկի բազար 2017 երգի միջազգային մանկական 15-րդ մրցույթի հաղթողը Հայաստանը ներկայացնող Էրիկ Մկրտչյանն է: Միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցող 21 երկրներից 11-ամյա Էրիկը զբաղեցրել է առաջին տեղը: Մինչև մրցանակների շնորհելը, մրցութային երկրորդ օրը Էրիկը  նեկայացրել է  երկրորդ երգը:  Ջեյմս Բրաունի «It՛s a Man՛s World» տպավորիչ  կատարումով նա  արժանացել է  ժյուրիի ու հանդիսատեսի բարձր գնահատականին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վիտեբսկ մեկնած հայ փոքրիկ երգիչն ու  նրան ուղեկցող պատվիրակությունը հուլիսի 14-ին Հայաստան են վերադառնալու հաղթանակով:   «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը միշտ մշակույթի կողքին է եւ նրա աջակցության շնորհիվ ավանդույթի համաձայն բազմաթիվ նախագծեր հասնում են հաղթանակների, նշել են կազմակերպիչները:

<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից