Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Ազգային ժողովն այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի անցկացման կարգը կրկին սահմանել է կառավարությունը: Նիստի սկզբում ընդդիմությունն ու իշխանությունն ընդհանուր հայտարարի չեն եկել՝ նախագծերի քննարկման կառավարության սահմանած սահմանափակումների պատճառով: Կառավարության հետ խորհրդակցելուց հետո  հարցը լուծվել է։ Օրվա ընթացքում Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողով ստեղծելու հարցը։

Հայաստանը տուրիզմի համար դառնում է գրավիչ ոչ միայն  պասիվ հանգիստ նախընտրողների, այլև էքստրեմալ պայմաններ նախընտրողների համար: Հանրապետության ղեկավարը անձամբ է ծանոթացել Տավուշի մարզում  առաջարկվող  ծառայություններին: Սերժ Սարգսյանը եղել է նաև մի քանի արտադրամասում, ծանոթացել է աշխատանքային պայմաններին ու մարզի զարգացման ծրագրին: Սերժ Սարգսյանը Արծվաբերդ գյուղում և Բերդ քաղաքում նաև հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի:

Այսօր Չինաստանում Հայաստանի դեսպանը Հայաստանի նախագահին զեկուցել է կատարվող աշխատանքների մասին: Նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանի տնտեսական հնարավորության տարածումն է այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում:

Իրանի խորհրդարանում եւ Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում իրականացված ահաբեկությունների հետեւանքով զոհվել է 12 մարդ , հաղորդել է Իրանի արդարադատության նախարարությունը:  Ամեն ինչ սկսվել է, երբ կնոջ հագուստով չորս զինյալ ներխուժել են Իրանի խորհրդարան, հարձակման է ենթարկվել նաեւ Իմամ Խոմեյնիի դամբարանը:

Գեղեցկության մրցապայքար՝ հանուն Միսս ԱՊՀ տիտղոսի. «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում տեղի է ունեցել «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է ԱՊՀ երկրները  ներկայացնող 25 գեղեցկուհի: Մրցույթի գլխավոր հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է, այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Նախագծի գլխավոր նպատակներից մեկը Հայաստանը աշխարհին ճանաչելի դարձնելն ու  մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:

Չորեքշաբթի, 07 Հունիս 2017 11:23

Էպիկենտրոն 07.06.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 07 Հունիս 2017 11:22

Կենտրոնի առավոտը 07.06.2017

Չորեքշաբթի, 07 Հունիս 2017 11:21

Ուրվագիծ 07.06.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Չորեքշաբթի, 07 Հունիս 2017 11:20

Անցուդարձ 07.06.2017

Բաժին՝ Անցուդարձ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից