Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Երեքշաբթի, 13 Հունիս 2017 23:29

Ուրվագիծ 13.06.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Երեքշաբթի, 13 Հունիս 2017 22:33

Էպիկենտրոն 13.06.2017

Բաժին՝ Էպիկենտրոն
Երեքշաբթի, 13 Հունիս 2017 22:28

Անցում Դուլյանի հետ 13.06.2017

Բաժին՝ Անցում

Կառավարության մայիսի 25-ի նիստում Վարչապետը հանձնարարել էր սահմանել շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ: Քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է հարցի կարգավորման մի քանի տարբերակ և առաջիկայում կանցնի գործի: Քանի որ արդեն կառուցված շենքերի տանիքների գույների խայտաբղետ համայնապատկերը բավական դժվար է փոխել, մասնագետները մտադիր են նոր ստանդարտ սահմանել առաջիկայում կառուցվող շենքերի համար:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները  այցելել են Արմավիրի մարզի գյուղեր՝ ճշտելու երեկ հանրապետությունում տեղացած կարկտի վնասի չափը: Նշենք, որ  կարկտահարվել է Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերի բերքը:  Ըստ նախնական տվյալի տուժել է Էջմիածնի շրջանի, 23 գյուղ: Ամբերդում  գյուղացիները հայտնել են, որ նախորդ տարի նույնպես բերքը կարկտահարվել է: Այս տարի հողը մշակելու համար  նոր վարկ են վերցրել: Երեկվա  անակնկալ կարկուտը գյուղի գրեթե ոչ մի դաշտում բերք չի թողել: Գյուղացիների  հաշվարկով կարկուտը ոչնչացրել է Ամբերդի բերքի  95 տոկոսը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Նալբանդյանը էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը: Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին նաև Մերձավոր Արևելքի վիճակը,  ահաբեկության դեմ պայքարը:

Երեքշաբթի, 13 Հունիս 2017 13:28

Անցուդարձ 13.06.2017

Բաժին՝ Անցուդարձ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է:  Հայաստանի տնտեսությունում բացասական միտումների ֆոնին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է էական աճ արձանագրել: Հայաստանի ՏՏ ներուժը միջազգային կազմակերպություններին ներկայացնելու մեծ աշխատանք է տանում Վոլո ընկերությունը: