Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Երկուշաբթի, 12 Հունիս 2017 23:15

Ուրվագիծ 12.06.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Երկուշաբթի, 12 Հունիս 2017 22:30

Անցում Դուլյանի հետ 12.06.2017

Բաժին՝ Անցում
Երկուշաբթի, 12 Հունիս 2017 22:10

Էպիկենտրոն 12.06.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Երկուշաբթի, 12 Հունիս 2017 20:05

Անցուդարձ 12.06.2017

Բաժին՝ Անցուդարձ

Այսօր լրանում է Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 66 ամյակը: Երկրի բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական և մշակույթի գործիչներ, հարազատներն այսօր ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին`  հարգանքի տուրք  մատուցելով հանգուցյալ վարչապետի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները մատուցել են հոգեհանգստյան կարգ:

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ տեղի է ունեցել  մայիսի 14-ին Երևանի ընտրված քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքպետ ընտրված  Տարոն Մարգարյանը երդվել է ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորություններն ու ստանձնած պարտականությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը և գործել ի բարօրություն նրա բնակիչների: Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու  պատգամավորներ:

Մուլտի Գրանդ հյուրանոցային համալիրի բացօթյա շքեղ լողավազանն արդեն երրորդ տարին անընդմեջ պատրաստ է հյուրընկալել  բոլորին: Քաղաքի աղմուկից հեռու գտնվող  բարձրակարգ լողավազանն իդեալական վայր է՝  առողջ միջավայրում ամռան տապից պատսպարվելու և կատարյալ հանգիստ անցկացնելու համար: Լողավազանի բացման արարողությանը  ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Օրեր առաջ Հուշակերտի գյուղապետ Սամվել Մխիթարյանը լրատվական կայքերից մեկին հայտնել էր, թե իբր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընտրությունների արդյունքների պատճառով  չեղյալ է համարել գյուղի խաղողագործների՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի հետ կնքած պայմանագրերը: Կոմբինատի վերստուգող տնօրեն Մարինե Հարությունյանը, սակայն, գյուղապետի տարածած տեղեկատվությունը կեղծիք և զրպարտություն է համարել: Նա տեղեկացրել է, որ կոմբինատը չեղյալ է համարել միայն այն խաղողագործների հետ կնքած պայմանագրերը, որոնք համատեղ գործունեության ընթացքում անբարեխիղճ պահվածք են դրսևորել: Մանրամասները՝ տեսանյութում:

Երկուշաբթի, 12 Հունիս 2017 16:30

Մուլտիկնիկ 12.06.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ