Տարադրամ

Արխիվ


« Հունիս 2017 »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Հինգշաբթի, 01 Հունիս 2017 23:36

Ուրվագիծ 01.06.2017

Բաժին՝ Ուրվագիծ
Հինգշաբթի, 01 Հունիս 2017 22:30

Անցում Դուլյանի հետ 01.06.2017

Բաժին՝ Անցում
Հինգշաբթի, 01 Հունիս 2017 22:10

Էպիկենտրոն 01.06.2017

 

Բաժին՝ Էպիկենտրոն
Հինգշաբթի, 01 Հունիս 2017 20:05

Անցուդարձ 01.06.2017

Բաժին՝ Անցուդարձ

«Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վաղ առավոտից հունիսի 1-ին նվիրված տոնական միջոցառումներն են  անցկացվել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Հիմնադրամը մարզի հազարավոր երեխաներին բազմաթիվ անակնկալներ է մատուցել: Տոնին, ավանդույթի համաձայն, միացել է նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը՝ կրտսեր որդու՝ Հովհաննեսի հետ: «Երեխաներն են մեր ապագան կերտողներն ու հայրենիքը շենացնողները, մեր բոլորի խնդիրը պետք է լինի նրանց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը»,-իր շնորհավորական խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Կառավարությունն այսօր գումարել է հերթական նիստը: Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է «Մաքուր Հայաստան» ծրագրին, ընդգծել, որ շաբաթօրյակները պարբերական բնույթ են կրելու: Նա հանձնարարել է գույքագրել զբոսաշրջային վայրերում աղբամանների, զուգարանների, գազալցակայանների թիվը: Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովեն դրանց հասանելիությունը քաղաքացիների համար: Գազալցակայանը և հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան զուգարաններ և աղբամաններ,- նշել է վարչապետը:

Կառավարության մարտի  որոշումը  տեսանելի է մի քանի ամիս անց: Ազնավուրի Երևանի կացարանը այսուհետև կլինի  Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն: Թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ:  Ազնավուր հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ թանգարանը չի սահմանափակվելու միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսանյութերի ցուցադրություններով: Ազնավուր հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում  կկազմակերպվեն  մշակութային  միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ:

Ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային  օրը հայ մանուկներին առաջիններից է  շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահի նախաձեռնությամբ այսօր ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք » խորագիրը կրող  մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են  Արմավիրի, Կոտայքի,  Արագածոտնի, Արարատի մարզերի և  Երևանի  25  մանկապարտեզների  200-ից ավելի  երեխաներ: Միջոցառմանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը որդու հետ, նաև օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Հոգսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը  և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

Հինգշաբթի, 01 Հունիս 2017 16:30

Մուլտիկնիկ 01.06.2017

Բաժին՝ Մուլտիկնիկ
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջ >> էջ 1՝ 2-ից